կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հռոմի պապն աղիքային վիրահատության է ենթարկվել

Հռոմի պապն աղիքային վիրահատության է ենթարկվել

Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիրահատությունը բարեհաջող է անցել։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին տեղափոխվել է Հռոմի «Ագոստինո Ջեմելլի» հիվանդանոց, որտեղ նրան աղիքային վիրահատության են ենթարկել: 

Նշվում է, որ հովվապետը լավ է տարել վիրահատությունը: Վիրահատությունից հետո, ըստ կոմյունիկեի, կհրապարակվի բժշկական տեղեկագիր:

Նույն օրը՝ մինչ հոսպիտալացումը, Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավանդական քարոզչություն է իրականացրել՝ դիմելով հավատացյալներին և նրանց տեղեկացնելով Բուդապեշտ, ապա Սլովենիա սպասվող ուղևորության մասին (սեպտեմբերի 12-15):

 

 

  • Կիսվել: