ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրահատության կենթարկվի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրահատության կենթարկվի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը տեղափոխվել է հիվանդանոց՝ ընդհանուր անզգայացմմամբ աղիների հերթական վիրահատությունն անցնելու համար։ Այս մասին չորեքշաբթի՝ հունիսի 7-ին, հայտնում է Independent-ը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը։

«Հռոմի Ֆրանցիսկոս Պապը գնաց Agostino Gemelli համալսարանական հիվանդանոց, որտեղ օրվա ընթացքում կենթարկվի վիրահատության՝ ընդհանուր անզգայացմամբ», – ասվում է տարածված հայտարարության մեջ:

Նա մի քանի օր կմնա բուժհաստատությունում՝ վիրահատությունից հետո ապաքինվելու համար։

Սա պոնտիֆիկոսի երրորդ հոսպիտալացումն է 2021 թվականից ի վեր, երբ հեռացրել են նրա հաստ աղիքից 33 սանտիմետր։

  • Կիսվել: