շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հրաշալի զրույց ունեցա Բելառուսի նախագահի հետ. Թրամփ

Հրաշալի զրույց ունեցա Բելառուսի նախագահի հետ. Թրամփ

Հրաշալի զրույց ունեցա Բելառուսի նախագահի հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

՛՛Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալների ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալների ազատ արձակման հարցը։

Քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ Պուտինի այցը Ալյասկա։ Անհամբեր սպասում եմ նախագահ Լուկաշենկոյի հետ ապագայում հանդիպմանը՛՛,-նշել է նա:

Իր հերթին Пул Первого–ն հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Թրամփին ընտանիքի հետ հրավիրել է Մինսկ. հրավերն ընդունվել:

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտն էլ տեղեկացրել է, որ Լուկաշենկոն շնորհավորել է Թրամփին Կովկասում խաղաղության համաձայնագրի հասնելու գործում կատարած լավ աշխատանքի համար: Կողմերը քննարկել են նաև Իրանը և Մերձավոր Արևելքը։

 

  • Կիսվել: