հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հորդառատ անձրևների ու փոթորիկների պատճառով Կալիֆոռնիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Հորդառատ անձրևների ու փոթորիկների պատճառով Կալիֆոռնիայում հայտարարվել է արտակարգ դրություն

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Նախագահ Ջո Բայդենը փոթորիկի պատճառով Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարել և կարգադրել է դաշնային աջակցության միջոցառումներ ձեռնարկել։

Ինչպես հայտնում է Sacramento Bee տեղական հրատարակությունը՝ հորդառատ անձրևների և ուժեղ քամիների առաջացրած փոթորկի զոհ է դարձել 12 մարդ: Այսօր առավոտյան Կալիֆոռնիայում ավելի քան 120 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։ Օդերևութաբանները նահանգի լեռնային շրջաններում կանխատեսում են հորդառատ անձրևներ և ձյուն։

 

 

 

  • Կիսվել: