կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ըստ Հնդկաստանի՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա «ահաբեկչություն» է

Ըստ Հնդկաստանի՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա «ահաբեկչություն» է

Հնդկաստանը ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա «ահաբեկչական հարձակում» է համարում, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ կրկնելով անկախ Պաղեստինի վերաբերյալ Նյու Դելիի երկարամյա դիրքորոշումը, տեղեկացնում է Reuters-ը։ 

«Հնդկաստանը միշտ հանդես է եկել ուղիղ բանակցությունների վերսկսման կողմ՝ ինքնիշխան, անկախ և կենսունակ Պաղեստին պետության ստեղծման համար, որն ապրում է անվտանգ և ճանաչված սահմաններում՝ կողք կողքի Իսրայելի հետ՝ խաղաղության պայմաններում», -  շաբաթական ճեպազրույցում ասել է Հնդկաստանի խոսնակ Արինդամ Բաղչին:

Բայց մինչ մարտերը շարունակվում են, և Իսրայելը սկսում է ռմբակոծությունների տարափը Գազայի հատվածի վրա, Նյու Դելին հայտարարել է, որ «կա միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու համընդհանուր պարտավորություն»: «Կա նաև համաշխարհային պատասխանատվություն՝ պայքարելու ահաբեկչության սպառնալիքի դեմ՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով», - նշել է Բաղչին։

  • Կիսվել: