Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն կբանակցեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ
Այս տարի Հնդկաստանը և Եվրասիական տնտեսական միությունը բանակցություններ կսկսեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևը, տեղեկացնում է Bloomberg-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խումբն աշխատում է եվրասիական ձեռնարկությունների միջև ընդհանուր ֆինանսական շուկայի, անկախ վճարային ենթակառուցվածքի և կայուն հաշվարկների ստեղծման ուղղությամբ»։
Ինչպես հաղորդվում է՝ Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրային համաձայնագրի կնքման հեռանկարն առաջին անգամ քննարկվել է անցյալ տարվա հուլիսին՝ վարչապետ Նարենդրա Մոդիի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Բանակցությունների արդյունքում համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է արագացնել համաձայնագրի նախապատրաստումը։