շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հնդկաստանում կորոնավիրուսի նոր շտամ է գրանցվել

Հնդկաստանում կորոնավիրուսի նոր շտամ է գրանցվել

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում Մումբայից ժամանած մի տղամարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի XE նոր շտամ: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Տղամարդուն բուժող բժիշկը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ ասել է. ՛՛Մարտի 12-ին Մումբայի Սանտակրուսից Վադոդարա կատարած այցի ժամանակ տղամարդու COVID-19-ի թեստը դրական է եղել:

Նա աշխատանքի համար այցելել է Վադոդարա և մնացել հյուրանոցում։ Եբ սկսել է ջերմել, մասնավոր լաբորատորիայում Covid-19-ի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է ցույց տվել: Որոշ ժամանակ անց տղամարդը վերադարձել է Մումբայ՛՛:

  • Կիսվել: