երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 13-ի

Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 13-ի

Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով զոհվածների թիվ հասել է 13-ի, 39 մարդ վիրավորել է։ Քննիչները կասկածում են, որ Հնդկաստանի հարավ-արեւելքում տեղի ունեցած վթարի պատճառը  մարդկային սխալն է, տեղեկացրել է Reuters-ը։

Բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը տեղեկացրել է, որ երկու վագոններում, որոնց խոցել է երկրորդ գնացքը, գտնվել է ավելի քան 90 մարդ, իսկ զոհվածների թիվը հասել է 13-ի։

Տրանսպորտի նախարարությունում հայտնել են, որ վթարը կարող էր «մարդկային սխալի» հետեւանք լինել։

Երկուշաբթի վաղ առավոտյան Անդրհա-Փրադեշ նահանգի հրշեջ ծառայության աշխատակիցը տեղեկացրել էր, որ պատահարի վայրում ոչ մի ուղեւոր չի մնացել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: