Հնդկաստանի Գերագույն դատարանն արգելել է սահմանափակել զենքի արտահանումն Իսրայել
Հնդկաստանի Գերագույն դատարանը մերժել է Գազայի հատվածում Հնդկաստանի կողմից Իսրայելին զենք վաճառելու և ռազմական օգնության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին տեղեկանում եք երկրի բարձրագույն դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից, հայտնում են հնդկական ԶԼՄ-ները:
Նշենք, որ Իսրայելին զենքի մատակարարումների սահմանափակումներ պահանջող միջնորդագիր են ներկայացրել մի շարք հնդիկ քաղաքական և հասարակական գործիչներ։
«Այդ պետությունը մեղավոր է Գազայի հատվածում ցեղասպանության համար, և, հետևաբար, հնդկական զենքի արտահանումը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի խախտում կլինի»,- նշել են միջնորդագրի հեղինակները։
Նշվում է նաև Հնդկաստանը և Իսրայելը զարգացնում են համագործակցությունը առաջադեմ տեխնոլոգիաների և ռազմական տեխնիկայի ոլորտում։