չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հիսուն երկիր դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա

Հիսուն երկիր դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա

Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումն Իսրայելի վրա և կոչ արել տարածաշրջանի կողմերին ջանքեր գործադրել՝ իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու համար, տեղեկացնում է VOA-ն։

Նշվում է, որ համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել ՄԱԿ-ում այդ երկրների մշտական ներկայացուցիչները, որոնք խոստացել են նաև դիվանագիտական մակարդակով համագործակցել Մերձավոր Արևելքում լարվածությունը կարգավորելու համար։

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և G7-ի արդյունաբերական երկրները հայտարարել են Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու մտադրության մասին: Նրանք նշում են, որ այս քայլով աջակցում են Իսրայելին, սակայն չեն խրախուսում, որ նա պատասխան հարված հասցնի Իրանին:

  • Կիսվել: