հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ-ում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել

ՀՀ-ում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան։ Այս մասին գրում է Aliq Media-ն։

Շարվաշիձեն վրացի քաղաքական գործիչ է։ Զբաղեցրել է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը 2013 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը, Թբիլիսիի պետական ​​համալսարանի ռեկտորի պաշտոնը՝ 2016 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2022 թվականը։

  • Կիսվել: