«Հեզբոլլահը» հայտնել է՝ պատրաստ է Իսրայելին հակահարված տալ Լիբանանի տարածք ցամաքային ներխուժման դեպքում
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող Նաուրա բնակավայրի շրջանում իսրայելական ռազմական օբյեկտի ուղղությամբ Fadi-2 հրթիռներով հարվածներ հասցնելու մասին:
Ինչպես նշվում է՝ հարձակումն իրականացվել է՝ ի պաշտպանություն «Գազայի հատվածում պաղեստինցի տոկուն ժողովրդի», ինչպես նաև Լիբանանն ու նրա ժողովրդին պաշտպանելու նպատակով:
«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ «Հեզբոլլահը» պատրաստ է Իսրայելին հակահարված տալ Լիբանանի տարածք ցամաքային ներխուժման դեպքում:
«Դիմադրության ուժերը պատրաստ են ցամաքային բախման։ Հակառակորդին չի հաջողվի հասնել իր նպատակներին»,-ընդգծել է նա և հավելել, որ Իսրայելը, չնայած բոլոր ջանքերին, չի կարողացել և չի կարող ոչնչացնել «Հեզբոլլահի» ռազմական ներուժը: