շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական «Ռավիա» ռազմաբազային

«Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական «Ռավիա» ռազմաբազային

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն անօդաչուներով հարվածներ է հասցրել օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական Ռավիա բազային, հայտնում է Press TV-ն:

Մեկ այլ գործողության ընթացքում այն հրթիռային հարված է հասցրել նաև իսրայելական Ալ-Ղաջար ռազմական օբյեկտին:

Լիբանանյան շարժման ուժերը հրթիռային հարված են հասցրել նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Շտուլա բնակավայրին:

  • Կիսվել: