չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հետխորհրդային տարածքում ԱՄՆ կենսալաբորատորիաները կարող են սպառնալիք լինել Ռուսաստանի համար. Զախարովա

Հետխորհրդային տարածքում ԱՄՆ կենսալաբորատորիաները կարող են սպառնալիք լինել Ռուսաստանի համար. Զախարովա

Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկել է համագործակցել կենսաբանական փորձերի ոլորտում, սակայն հետխորհրդային տարածքում նրանց լաբորատորիաների գաղտնազերծումից պարզվել է, որ դրանք հիմնվել են Ռուսաստանի համար լրացուցիչ մարտահրավերներ ու սպառնալիքներ ստեղծելու համար։ Այդ մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե դա հիմա չդադարեցվի, ամեն ինչ անվերահսկելի կլինի: Դրանք կենթարկվեին այն ծայրահեղական ուժերին, որոնք, սկզբունքորեն, արդեն իրենք իրենց էլ չէին ենթակվում, էլ չեմ խոսում ուրիշի մասին»,- հավելել է Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ Ուկրաինայում ձևավորվել է 30-ից ավելի կենսաբանական լաբորատորիաների ցանց, որի պատվիրատուն ԱՄՆ պաշտպանության նախարարության Սպառնալիքների նվազեցման գործակալությունն է։ Կիրիլովի խոսքով՝ փետրվարի 24-ին Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հանձնարարել էր ամբողջությամբ ոչնչացնել լաբորատորիաներում առկա բիոագենտները։

  • Կիսվել: