Թիվ 22 երթուղինի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
Տեղեկացնում ենք, որ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել։ Հայտնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն:
«Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։
Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»։



