կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Հայտնի է դարձել Մոսկվայի մարզում հորդառատ անձրևների պատճառով ևս մեկ կամրջի փլուզման մասին

Հայտնի է դարձել Մոսկվայի մարզում հորդառատ անձրևների պատճառով ևս մեկ կամրջի փլուզման մասին

Մոսկվայի մարզում տեղումների պատճառով 24 ժամվա ընթացքում երկրորդ կամուրջն է փլուզվել, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։

«Իստրայի շրջանում առատ տեղումների և ջրի մակարդակի բարձրացման պատճառով՝ Պեսոչնայա գետի վրա տեղի է ունեցել կամրջի փլուզում։ Մի քանի տուն կտրվել է հաղորդակցությունից»,-նշել է աղբյուրի զրուցակիցը:

Նա հաղորդել է նաև, որ դժվարացել է «Սիսոևո Պարկ» ամառանոցային և քոթեջային բնակավայրեր մտնելը։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ և կոմունալ ծառայությունները։

Ավելի վաղ՝ երկուշաբթի առավոտյան, Նարա-Ֆոմինսկի շրջանում անձրևների պատճառով կամուրջ է քանդվել։ Դրա հետևանքով հաղորդակցությունից կտրվել են Ալեքսինո գյուղի մի հատվածը, ինչպես նաև «Վերեյսկոյե» և «Իսմա» ամառանոցային համայնքները։

 

  • Կիսվել: