շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայազգի օդաչու Ջեֆրի  Հարիգյանը կապ չունի Սոլեյմանիի սպանության հետ

Հայազգի օդաչու Ջեֆրի Հարիգյանը կապ չունի Սոլեյմանիի սպանության հետ

Իսրայելցի քաղաքագետ-հրապարակախոս Ավիգդոր Էսկինը  շնորհակալություն է հայտնել ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանին՝ ԻՀՊԿ «Ալ-Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության օպերացիայում՝ իր դերի համար։   «Հատուկ շնորհակալություն ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ջեֆրի Հարիգյանին՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների զավակին, Սոլեյմանիին ոչնչացնելու օպերացիայում իր ունեցած դերի համար»,- գրել է նա։

Նշենք, որ Ջեֆրի Հարիգյան դեռևս 2019 թվականի հունիսին նշանակվել էր Եվրոպայում և Աֆրիկայում  ամերիկյան օդուժի հրամանատար, և առնչություն չունի հիշյալ գործողությունների հետ։

Մերձավոր Արևելքը  հայազգի գեներալի հրամանատարության ներքո չէ, և Հայաստանի կամ հայ ժողովրդի անվան շահարկումը և կոնֆլիկտի մեջ ներքաշման փորձը կրում է սադրիչ և վտանգավոր բնույթ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը չի ներքաշվի ո՛չ հակաիրանական, և ո՛չ էլ հակաամերիկյան գործողությունների մեջ։


  • Կիսվել: