ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին Արցախում պատերազմի ժամանակ օգնության համար. Զաս

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին Արցախում պատերազմի ժամանակ օգնության համար. Զաս

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին Արցախում պատերազմի ժամանակ: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու կազմակերպությունը չի միջամտել։

Նրա խոսքով, Կազմակերպությունը չի սահմանափակվել միայն հետևելով իրադարձությունների զարգացմանը եւ «անհապաղ կրակը դադարեցնելու ու բանակցությունների սեղանի շուրջ նստելու» մասին հայտարարություններ անելով, այլ կատարվել է մեծ աշխատանք:

Ընդ որում Ստանիսլավ Զասն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀԱՊԿ-ում առկա են հիմնական պայմանագրերը անվտանգության մասին է, որտեղ հստակ նշված պայմանները եւ գործարկման հնարավորությունների կարգն այս կամ այն պետությանը օգնություն ցուցաբերելու համար:

Նա պարզաբանել է, որ պայմանագրի 4-րդ հոդվածում հստակ գրված է՝ ագրեսիայի, այսինքն՝ ռազմական հարձակման դեպքում, որը սպառնում է ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, այդ պետության դիմումով նրան անհապաղ համակողմանի, այդ թվում՝ ռազմական օգնություն է ցուցաբերվում:

«Այս իրավիճակում Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի կողմից ռազմական կամ այլ օգնություն ցուցաբերելու համար ոչ մի դիմում չի եղել, այդ պատճառով էլ մեխանիզմը հետագայում չի գործարկվել, չի դիտարկվել», - հավաստիացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: