հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Հայաստանի օգտին պետական ​​դավաճանության» համար Բաքվի դատարաը 15 տարի ազատազրկման է դատապարտել Էմին Հասիմզադեին

«Հայաստանի օգտին պետական ​​դավաճանության» համար Բաքվի դատարաը 15 տարի ազատազրկման է դատապարտել Էմին Հասիմզադեին

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատավճիռ է կայացրել Էմին Հասիմզադեի քրեական գործով, որը մեղադրվում է «պետական ​​դավաճանության և Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների մեջ», տեղեկացնում է Report-ը:

Նշվում է, որ դատավոր Թելման Հուսեյնովի նախագահությամբ տեղի ունեցած նիստում դատարանը Հասիմզադեին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

Աղբյուրը, մասնավորապես, հայտնում է. «Ըստ գործի նյութերի՝ դատապարտյալը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու պետական ​​անվտանգությանը վնասող տեղեկություններ, սոցիալական ցանցերում հակապետական ​​կոչեր է արել և ազգամիջյան վեճեր հրահրել։ Բացի դրանից, նա մեղադրվում է Շուշի քաղաքից և այլ շրջաններից սոցիալական ցանցերի միջոցով իր հետ կապ հաստատած անձանց ցուցումով լուսանկարներ փոխանցելու մեջ։

Է. Հասիմզադեն Պետական ​​անվտանգության ծառայության կողմից պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ (Պետական դավաճանություն), 281.2-րդ (Պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 283.1-րդ (Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության հրահրում) հոդվածներով»:

  • Կիսվել: