երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Ընդհարումները շարունակվել են Սիրիայում

«Հայաստանի Հանրապետություն». Ընդհարումները շարունակվել են Սիրիայում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Վերջին շրջանում Սիրիայում ծավալվող քաղաքական իրադարձությունների ու ռազմական գործողությունների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում արաբագետ Սարգիս Գրիգորյանը, մասնավորապես, ասել է. «Հիմա Իդլիբում եւ Հալեպի նահանգի որոշ հատվածներում ընթանում են ընդհարումներ կառավարական ուժերի եւ ընդդիմադիր որոշ խմբավորումների միջեւ, դրան զուգահեռ Թուրքիան ակտիվացրել էր ռմբակոծումները որոշ այլ հատվածներում, օրինակ, Մանբիջի մոտ եւ Քոբանի կողմերը, այսինքն՝ Եփրատից արեւելք ընկած հատվածում: 

Այստեղ պարզ է, որ նրանց թիրախում քրդական կառույցներն են: Իսկ ընդհանուր կառավարական ուժերի վերահսկողության տակ Եփրատից արեւմուտք ընկած հատվածն է՝ բացառությամբ Իդլիբի եւ հյուսիսում մի ահագին հատվածի, որն Աֆրինով միանում է Իդլիբին: Այնտեղ որոշակի խորությամբ թուրքական ուժերն են վերահսկում: Այսինքն, Ջարաբուլուզից մինչեւ Աֆրին՝ հսկայական հատված է դա: Իսկ մնացածն ամբողջը կառավարական ուժերն են վերահսկում»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: