ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ իրանա- իսրայելական պատերազմն անխուսափելի՞ է

«Հայաստանի Հանրապետություն»․ իրանա- իսրայելական պատերազմն անխուսափելի՞ է

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Եթե Վաշինգտոնն ընդդեմ Մոսկվայի է քայլեր անում, Թել Ավիվը դա անում է Թեհրանի նկատմամբ, մերթ ընդ մերթ էլ՝ Պաղեստինի: ԱՄՆ նախագահ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Նեթանյահուն քննարկել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար Իրանի վտանգները։ Եվ այստեղ եւս եվրոպական հակազդեցություն կա՝ Գերմանիան չի պաշտպանում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման գաղափարը:

Չնայած Իրանը նախաձեռնել էր գերիների փոխանակում ԱՄՆ-ի հետ եւ դա համարում էր հաշտությանն ուղղված քայլ, սակայն, Վաշինգտոնը դիմելով համարժեք պատասխանի, այնուամենայնիվ, չի դադարում Իրանին համարել վտանգ ԱՄՆ շահերի համար: Բայց պիտի նշենք, որ ԱՄՆ-ի այս կոշտ դիրքորոշումը մեծամասամբ ուղղված է պաշտպանելու ոչ այնքան ԱՄՆ-ի, որքան Իսրայելի շահերը: Եվ Իսրայելն օգտվելով այս հովանավորությունից՝ Ադրբեջանում ռազմատեխնիակական բազա է ստեղծել, որպեսզի Իրանին ավելի մոտ գտնվի եւ անհրաժեշտության պարագայում հարվածի: Բայց այս ռազմաբազան մտահոգում է նաեւ մեզ: Մենք փորձ ունենք, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը, որոնք նախատեսված էին Իրանի դեմ գործելու համար, գործեցին նաեւ Հայաստանի եւ Արցախի դեմ:

Իրավիճակը տանում է վտանգավոր ծավալումների եւ կարծես թե տարածաշրջանում պատերազմն անխուսափելի է: Եվ մենք կրկին մեր հայացքներն ուղղում ենք Արցախի կողմը, քանի որ տարածաշրջանային հակամարտությունները շղթայական կապվածություն ունեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: