շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ նահանջ է արձանագրել դեմոկրատական նվաճումների ասպարեզում. Freedom House

Հայաստանը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ նահանջ է արձանագրել դեմոկրատական նվաճումների ասպարեզում. Freedom House

Հայաստանը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ նահանջ է արձանագրել դեմոկրատական նվաճումների ասպարեզում: Այս մասին ասված է Freedom House-ի՝ «Անցումային շրջանի երկրներ. Հակաժողովրդավարական շրջադարձ» զեկույցում։ 

Զեկույցում Հայաստանը դասվում է որպես կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն:

«Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը ներքին ճգնաժամ է առաջացրել Հայաստանում, ինչը կարող է զրոյացնել 2018 թավշյա հեղափոխության հաջողությունը։

Հեղափոխությունից հետո երկրում առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշը նվազել է, եւ այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ լարվածությունը զինվորականների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է սրվել»,- նշում են զեկույցի հեղինակները:

Նոր զեկույցում ներառված են Եվրոպայի և Եվրասիայի 29 պետություններ: Դրանցից 10-ը համարվել են դեմոկրատական, 10-ը՝ հիբրիդային, և 9-ը՝ ավտորիտար:

Կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմների թվում են հարևան Ադրբեջանը, Ռուսաստանը և ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի բոլոր բախտակիցներն ու դաշնակիցները:

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմը Հայաստանում հրահրել է ներքին ճգնաժամ, որը կարող է վտանգի տակ դնել 2018 թվականի թավշյա հեղափոխության նվաճումները, անկայունությունը շարունակվում է, ներքին գործընթացները վկայում են, որ իրավիճակի վատթարացում չի բացառվում:

  • Կիսվել: