երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման համար փորձում ենք օգտվել մեզ հասանելի բոլոր գործիքներից․ ԵԱՀԿ գործող նախագահ

Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման համար փորձում ենք օգտվել մեզ հասանելի բոլոր գործիքներից․ ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ-ն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության լուծմանը, կա Լեհաստանից հատուկ ներկայացուցիչ, որ աշխատում է բավական երկար ժամանակ, համանախագահներ կան` ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, որ բոլոր ջանքերն են գործադրում վստահության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, փորձում են ապահովել, որ կողմերը հասնեն կայուն համաձայնության: Այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն:

«Մենք բարձր ենք գնահատում ՌԴ աշխատանքը՝ կրակի դադարեցման ռեժիմի ձեռքբերման հարցում, որ ստորագրվել է նախորդ շաբաթ, ինչպես նաև ցանկանում եմ ՌԴ-ին շնորհակալություն հայտնել մի տարի առաջ` պատերազմական գործողությունների ավարտից հետո, խաղաղ պայմանագրի ստորագրման համար»,- ասաց նա:

Լինդեն նշեց, որ կապի մեջ է ԱԳ նախարարների հետ. այս շաբաթ արդեն երկուական անգամ զրուցել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

«Մենք փորձում ենք այս հակամարտության լուծման համար օգտվել մեզ հասանելի բոլոր գործիքներից, սա այն հարցն է, որի ուղղությամբ ՌԴ հետ հաճախ ենք աշխատում»,- նշեց ԵԱՀԿ գործող նախագահը:

  • Կիսվել: