երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հավատում ենք, որ F-16 կործանիչների հարցում ԱՄՆ-ն ընդառաջ կգնա Թուրքիայի կարիքներին․ Թուրքիայի ՊՆ

Հավատում ենք, որ F-16 կործանիչների հարցում ԱՄՆ-ն ընդառաջ կգնա Թուրքիայի կարիքներին․ Թուրքիայի ՊՆ

F-16 կործանիչների արդիականացման և մատակարարման վերաբերյալ  թուրք-ամերիկյան բանակցություններն անցել են դրական մթնոլորտում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը օդուժի հրամանատար բանակի գեներալ Հասան Քյուչյուքայուզի հետ հանդիպման ժամանակ, գրում է ermenihaber.am-ը։

«Հավատում ենք, որ այս հարցում ԱՄՆ-ն ընդառաջ կգնա Թուրքիայի կարիքներին: Ըստ իս՝ այս ամենը չի անտեսվի ԱՄՆ վարչակազմի կողմից հավաքական պաշտպանության և փոխգործակցության առումով։  Հիմք է ստեղծվել շփումները շարունակելու համար, քանի որ թե Թուրքիա եկած ԱՄՆ պատվիրակությունների հետ ունեցած հանդիպումները, թե ԱՄՆ մեկնող թուրքական պատվիրակության շփումները կոնգրեսականների հետ դրական մթնոլորտում են եղել»,-շեշտել է Աքարը: 

Հիշեցնենք, որ Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: Հավելենք, որ ԱՄՆ կոնգրեսը դրական էր արձագանքել Թուրքիայի խնդրանքին: 

  • Կիսվել: