կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հարևանության դիվանագիտության արդյունքը հզոր տարածաշրջանի ստեղծումն է. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

Հարևանության դիվանագիտության արդյունքը հզոր տարածաշրջանի ստեղծումն է. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարության հայացքը տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ, որը հետապնդվում է հարեւանության դիվանագիտության շրջանակներում, «ուժեղ տարածաշրջան» ստեղծելն է», գրում է parstoday.ir-ը:

ԱՄԷ կատարելիքի իր այցից առաջ Շամխանին հավելել է.«Եթե տարածաշրջանի բոլոր երկրները հավատան, որ կարող են կայունության և կայուն անվտանգության հասնել միայն ուժեղ տարածաշրջան ստեղծելու փորձով, ապա հնարավոր է հույս ունենալ, որ նոր զարգացումներ ձևավորվեն տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ հարաբերություններում»։

Հինգշաբթի առավոտյան մեկօրյան այցով «Շամխանին» Թեհրանից մեկնել է դեպի Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի։

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին այս այցի ընթացքում ուղեկցում են Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը, Անվտանգության նախարարության արտաքին հետախուզության կազմակերպության ղեկավարը և Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականը՝ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հարցերով:

 

  • Կիսվել: