կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հարևանների հետ Իրանի հարաբերությունների մակարդակն աննախադեպ բարձրացել է. Ռայիսի

Հարևանների հետ Իրանի հարաբերությունների մակարդակն աննախադեպ բարձրացել է. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն իր գոհունակությունն է հայտնել երկրի դիվանագիտական ​​ծառայության նոր շարժման արդյունավետության և հարևանների հետ երկրի առևտրային հարաբերությունների մակարդակի աննախադեպ բարձրացման կապակցությամբ, գրում է parstoday.com-ը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր կառավարության նիստում անդրադառնալով Աստանայի գործընթացի երաշխավոր հանդիսացող երկրների ղեկավարների բանակցություններին և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հետ հանդիպմանն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտության մեջ հարևանության քաղաքականության ամրապնդման ոլորտում ժողովրդավարական կառավարության կողմից սկսված շարժումն արդյունք է տալիս»։

Անդրադառնալով Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի ամբողջացման հետ կապված Ռուսաստանի նախագահի դիմումին, Ռայիսին իր առաջին տեղակալ Մոհամմեդ Մոխբերին հանձնարարել է ճանապարհների ու քաղաքաշինության նախարարության համագործակցությամբ հետևել այս կարևոր տարանցիկ միջանցքի իրականացման գործընթացին և ներկայացնել դրա մեկնարկի ու ավարտի ճշգրիտ ժամանակացույցը:

Հարևանների և տարածաշրջանի բարեկամ երկրների հետ հարաբերությունների զարգացումը հայտարարվել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարության արտաքին քաղաքականության հիմնական գերակայություն։

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, Իրանն իր հարևանությամբ ունի 15 երկիր, և իր հարևանների և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում տնտեսական, առևտրային, արդյունաբերական, մշակութային և զբոսաշրջության բոլոր կարողությունների ակտիվացումը կհանգեցնի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, ինչի իրագործումը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օգտին է լինելու։

  • Կիսվել: