ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ելույթ ունենալով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում, կրկին աջակցություն է հայտնել երկրի տարածքային ամբողջականությանը, հայտնում է Online Georgia-ն։

«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են կազմում։ ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանին կոչ անել չեղյալ հայտարարել վրացական տարածքների որպես անկախ պետություններ ճանաչումը»,- ասել է նա։

Ստոլտենբերգը մատնանշել է Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված հատվածներում ընտրությունների անցկացման անօրինականությունը՝ հավելելով, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները «ոչ ազատ են եղել, ոչ արդար»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Վրաստանը, որը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, «բախվում է անվտանգության բարդ մարտահրավերների»։

Ռուսաստանը, նրա խոսքով, շարունակում է հետամուտ լինել կայսերական հավակնություններին, իսկ Ուկրաինայում մարտադաշտում իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ «Ուստի շատ կարևոր է, որ մենք շարունակենք մեծացնել մեր աջակցությունը», - ավելացրել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: