երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հարավային Կորեան կսահմանափակի ռազմավարական նյութերի մատակարարումը Ռուսաստան

Հարավային Կորեան կսահմանափակի ռազմավարական նյութերի մատակարարումը Ռուսաստան

Կորեայի Հանրապետությունը որոշել է էմբարգո սահմանել Ռուսաստան ռազմավարական նյութերի մատակարարման վրա՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված։

Այս մասին երկուշաբթի հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ ապրանքների մասին է խոսքը։
 
ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ Սեուլը կաջակցի արեւմտյան երկրների՝ Ռուսաստանին տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման SWIFT միջբանկային համակարգից անջատելու ջանքերին, ինչի մասին ԱՄՆ-ն արդեն տեղեկացրել է դիվանագիտական ​​ուղիներով։
 
Ավելի վաղ Հարավային Կորեայի պլանավորման եւ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է միանալ Ռուսաստանի դեմ արեւմտյան արտահանման պատժամիջոցներին՝ ընդ որում միջոցներ ձեռնարկելով ազգային տնտեսությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար։

  • Կիսվել: