շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«1000 հրթիռ արդեն պատրաստ է». Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը՝ իր դեմ մահափորձի դեպքում

«1000 հրթիռ արդեն պատրաստ է». Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը՝ իր դեմ մահափորձի դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են կործանարար հարված հասցնել Իրանին՝ Սպիտակ տան ղեկավարի դեմ մահափորձի դեպքում։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ եթե Իրանի իշխանությունները իրականացնեն կամ փորձեն իրականացնել ԱՄՆ գործող նախագահի սպանության սպառնալիքները, ամերիկյան զինված ուժերը անհապաղ կսկսեն լայնածավալ գործողություն։

«1000 հրթիռ արդեն ուղղված է և պատրաստ է արձակման դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ևս հազարավորները անհապաղ կգործարկվեն, եթե Իրանի կառավարությունն իրականացնի իր սպառնալիքը, որի մասին խոսում են աշխարհի բազմաթիվ անկյուններում, այն է՝ սպանել կամ փորձել սպանել Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահին, այս դեպքում՝ ինձ։

Հրամաններն արդեն տրված են, և ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են մեկ տարվա ընթացքում, այդ ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ, ամբողջությամբ ոչնչացնել և երկրի երեսից ջնջել Իրանի բոլոր շրջանները։ Փառք Ալլահին»։ — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: