հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀԱՊԿ-ում նախագահությունն անցնում է Բելառուսին

ՀԱՊԿ-ում նախագահությունն անցնում է Բելառուսին

2023 թվականին Բելառուսը նախագահելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Անցած տարվա նոյեմբերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում ելույթ ունենալով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Բելառուսի նախագահությունն անցկացնել «Համերաշխության եւ համագործակցության միջոցով դեպի խաղաղություն եւ անվտանգություն» կարգախոսի ներքո։

2023 թվականին ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջին նպատակը Լուկաշենկոն անվանել է ճգնաժամային իրավիճակների կարգավորումն ու կազմակերպության պատասխանատվության գոտում հետագա ապակայունացման կանխումը։ Այնուհետեւ նա բացատրել է, որ Բելառուսը ՀԱՊԿ-ում կգործադրի «բոլոր հնարավոր դիվանագիտական ​​ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը, հակամարտությունների ներուժի նվազեցմանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամների համատեղ գործողությունների միջոցով փոխվստահության մակարդակի բարձրացմանը»:

Միեւնույն ժամանակ, Լուկաշենկոն խոսել է հակաճգնաժամային մեխանիզմների կիրառման անհրաժեշտության մասին, որոնք չեն ներառում հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառում, այսինքն՝ առաջին հերթին փորձելու են հակամարտությունները փափուկ ուժի միջոցով՝ խորհրդակցություններ, մոնիտորինգ եւ դիտարկումներ տեղում:

Բացի այդ, Բելառուսի ղեկավարը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում Մինսկը կնախաձեռնի մի շարք միջոցառումներ՝ համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ՝ «այլ երկրների ներկայացուցիչների եւ մասնագիտացված կազմակերպությունների հնարավոր հրավերով»։

  • Կիսվել: