երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Համբուրգի օդանավակայանում վերսկսվել են թռիչքները

Համբուրգի օդանավակայանում վերսկսվել են թռիչքները

Համբուրգի օդանավակայանը սկսել է ինքնաթիռներ ընդունել և չվերթներ կազմակերպել զինված տղամարդու հետ միջադեպից հետո, հայտնում է TASS-ը:
Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են՝ դեռևս տեղի են ունենում չվերթների զգալի չեղարկումներ և հետաձգումներ: Ուղևորներին խորհուրդ են տվել ուշադիր հետևել չվացուցակին և անհրաժեշտության դեպքում դիմել ավիաընկերություններին:

Մինչ այդ հաղորդվել էր, որ Համբուրգի իրավապահները առանց դիմադրության բերման են ենթարկել օդանավակայան ներխուժած տղամարդուն։ Տղամարդը պահանջել էր դեպի Թուրքիա տոմսեր գնել իր և դստեր համար:

Հիշեցնենք՝ շաբաթ երեկոյան զինված տղամարդը առանց համարանիշների մեքենայով ճեղքել էր օդանավակայանի անվտանգության արգելապատնեշը և մտել ինքնաթիռի սպասարկման տարածք։

Մեքենայում եղել էր նրա 4-ամյա դուստրը։ Տղամարդը մեքենան կայանել էր Turkish Airlines ընկերության մարդատար ինքնաթիռի մոտ:

  • Կիսվել: