Ես Համբուրգից մեկնելու եմ Մոսկվա. Փաշինյան
Ես Համբուրգից մեկնելու եմ Մոսկվա։ Այս մասին քիչ առաջ Համբուրգում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այնտեղ մասնակցելու եմ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ, ես այստեղից մեկնում եմ Մոսկվա․ հիմա կա՞ համատեղելիություն, թե՞ ոչ։ Ակնհայտորեն չկա, քանի որ երկուսն էլ իրականության մեջ տեղի են ունենում։ Երբ կգա այն կետը, և մենք կհասկանանք, որ կա անհամատեղելիություն, այդ ժամանակ կմտածենք՝ ինչ որոշում կայացնել»,- նշեց նա:


