կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած  պատվիրակությունը Գերմանիա պաշտոնական այցի երկրորդ օրը ժամանեց Համբուրգ։ 

Ինչպես Համբուրգից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետի առաջին կանգառը լինելու է Համբուրգի սենատը։ 

Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, որից հետո ՀՀ վարչապետը կմեկնի Համբուրգի առևտրի պալատ։ 

Այնտեղ նախատեսված է հանդիպում գործարարների հետ։ 

Վարչապետի պաշտոնական այցը կավարտվի տեղի հայ համայնքի հետ հանդիպմամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիա էր մեկնել դեկտեմբերի 9-ին։ Վարչապետն այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի վերաբերյալ հռչակագիրը։ 

  • Կիսվել: