«Համասը» և «Հեզբոլլահն» Իսրայելի դեմ միասնական ճակատ են ստեղծում
Պաղեստինյան «Համաս» շարժումը «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանության մեջ մեղադրել է ԱՄՆ-ին և Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) կոչ արել միջոցներ ձեռնարկել Նասրալլայի սպանության առնչությամբ:
«Մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը «Հեզբոլլահ» եղբայրներին և կոչ ենք անում Միջազգային քրեական դատարանին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սիոնիստական կազմակերպության առաջնորդներին որպես ռազմական հանցագործների հետապնդելու և ձերբակալելու համար»,-հայտարարել է «Համասը»-ը:
««Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարում են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին»,- հավելել է շարժումը։