ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է ընդունել պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագիրը. Մենցեր
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դարձյալ հրաժարվում է ընդունել Գազայի հատվածի և իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագիրը, որն առաջարկել են միջնորդները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դավիթ Մենցերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Իսրայելը ՀԱՄԱՍ-ից պաշտոնական պատասխան է սպասում միջնորդների միջոցով։ Մենք համաձայնել ենք գործարքի պայմաններին, սակայն ՀԱՄԱՍ-ը շարունակում է հրաժարվել՝ առաջ քաշելով անընդունելի պահանջներ»,-նշել է նա:
Մենցերը նաև հավելել է, որ Իսրայելի պատվիրակությունը շարունակում է աշխատանքը Դոհայում: Բանակցությունները կշարունակվեն, քանի որ պատանդներին վերադարձնելը առաջնահերթություն է։


