ՀԱՄԱՍ-ը հայտնել է՝ ե՛րբ վայր կդնի զենքը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այսօր հայտարարել է, որ զենքը չի վայր դնի մինչև անկախ պաղեստինյան պետության ստեղծումը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Իր հայտարարության մեջ խմբավորումը նշել է, որ իրենց «զինված դիմադրությունը... չի կարող ավարտվել առանց մեր ազգային իրավունքների լիակատար վերականգնման, որոնցից ամենակարևորը անկախ, լիովին ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումն է՝ Երուսաղեմ մայրաքաղաքով»։
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև անուղղակի բանակցությունները, որոնք ուղղված էին Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի ապահովմանը, անցյալ շաբաթ փակուղի են մտել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք արևմտյան երկրներ պատրաստակամություն էին հայտնել ճանաչել Պաղեստինը։


