կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԱՄԱՍ-ը 240 պատանդ է պահում. Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ

ՀԱՄԱՍ-ը 240 պատանդ է պահում. Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ

Այսօր ճեպազրույցի ժամանակ Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին  հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից մինչ հիմա իսրայելցի 315 զինծառայող է զոհվել։

Ըստ ԶԼՄ-ների՝ նա նաև նշել է պատանդների թիվը. ՀԱՄԱՍ-ը 240 պատանդ է պահում։

Հագարիի խոսքով՝ դա վերջնական տվյալ չէ, և այժմ զինվորականները հետաքննում են նոր տեղեկությունները։

Բանակի ներկայացուցիչը պարզաբանել է, որ իր հայտնած թվի մեջ չեն մտնում ՀԱՄԱՍ-ի կողմից ավելի վաղ ազատ արձակված չորս պատանդները:

 

  • Կիսվել: