հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Մոսկվա հրավիրելը ոչ արժանապատիվ քայլ ենք համարում. Իսրայելի ԱԳՆ

ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Մոսկվա հրավիրելը ոչ արժանապատիվ քայլ ենք համարում. Իսրայելի ԱԳՆ

ՀԱՄԱՍ-ն ավելի վատ ահաբեկչական կազմակերպություն է, քան ԴԱԻՇ-ը։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձեռքերը ներկված են ավելի քան 1400 իսրայելցիների արյունով, որոնց դանակահարել են, սպանել, գնդակահարել և այրել: Այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն՝ պատասխանելով Մոսկվայում ՀԱՄԱՍ-ի ներակյացուցիչների ընդունմանը, տեղեկացնում է Сегодня в Израиле-ն:

՛՛Նրանք պատասխանատու են ավելի քան 220 իսրայելցիների առևանգման համար, որոնց թվում են նորածիններ, երեխաներ, կանայք և ծերեր:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Մոսկվա հրավիրելը ոչ արժանապատիվ քայլ է համարում, որն աջակցում է ահաբեկչությանը և լեգիտիմացնում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների վայրագությունները:

Մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանը անհապաղ արտաքսել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին՛՛,-ասված է Իսրայելի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: