շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է․ հայ համայնքից տուժածներ չկան

Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է․ հայ համայնքից տուժածներ չկան

Առնվազն 3 խաղաղ բնակիչ  զոհվել և 3-ն էլ  վիրավորվել  է այսօր  Հալեպի արևմտյան շրջանների հրթիռակոծության հետևանքով։ Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 2-ը երեխաներ են։

Հաղորդվում է, որ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված հրթիռներն ընկել են Շիխան, Ալ Նիլ և այլ թաղամասերի խաղաղ բնակչության վրա։ 

Ըստ սիրիական աղբյուրների՝ սիրիական բանակը կասեցրել է ահաբեկիչների առաջխաղացումը։ Սպանվել է առնվազն 10 ահաբեկիչ և ոչնչացվել 2 մեքենա։

«Արևելքի» տեղեկություններով՝  ռմբակոծությունը Հալեպի հայաբնակ շրջաններից բավականին հեռու է, և համայնքում իրավիճակը խաղաղ է։ 

  • Կիսվել: