կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խերսոնն առավոտյան հրթիռակոծվել է. կա առնվազն 5 զոհ. պաշտոնական Կիև

Խերսոնն առավոտյան հրթիռակոծվել է. կա առնվազն 5 զոհ. պաշտոնական Կիև

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ Խերսոն քաղաքի կենտրոնական թաղամասերի՝ այսօր առավոտյան տեղի ունեցած հթրիռակոծության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել են:

Իր հերթին մեկնաբանելով Խերսոնի հրթիռակոծությունը՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցցանցի իր էջում գրել է. ՛՛Ահաբեկիչ պետությունը շարունակում է խաղաղ բնակչության ռմբակոծությունների միջոցով տարածել ՛՛Ռուսական աշխարհը՛՛:

Նա նաև հայտնել է, որ քաղաքի այն շրջանում, որտեղ որոտացել են պայթյունները, ռազմական նշանակության օբյեկտներ չեն եղել:

 

  • Կիսվել: