կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ուկրաինան հերքում է Խերսոնի շրջանի քաղաքացիական օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունը

Ուկրաինան հերքում է Խերսոնի շրջանի քաղաքացիական օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Խերսոնի շրջանում հյուրանոցին հարվածելուն ուկրաինական ուժերի մասնակցության մասին հայտարարությունները:

Մասնավորապես՝ գլխավոր շտաբի խոսնակը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցնում բացառապես «հակառակորդի ռազմական թիրախներին, վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին և այլ օրինական թիրախների՝ հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ Խերսոնի մարզի Խորլի գյուղի հյուրանոցի և սրճարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է 27 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:

  • Կիսվել: