երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Խերսոնի մարզի երկու գյուղերի. Ֆիլիպչուկ

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Խերսոնի մարզի երկու գյուղերի. Ֆիլիպչուկ

Ուկրաինական զորքերը հարվածներ են հասցրել Խերսոնի մարզի երկու գյուղերի։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Կախովկայի մունիցիպալ շրջանի ղեկավար Պավել Ֆիլիպչուկը։
 
Նա, մասնավորապես, նշել է. «Ուղիղ հարվածի հետևանքով Չեռնյանկայում բնակելի տուն է ավերվել։ Վնասվել են տանիքը և կրող պատերը։ Գազամատակարարումը դադարեցված է»,-գրել է Ֆիլիպչուկն իր Telegram-ալիքում։
Ֆիլիպչուկը հավելել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը հրետանային հարված են հասցրել Լյուբիմովկա գյուղին։ «Մի քանի արկ ընկել է ափամերձ գոտում»,-հստակեցրել է շրջանի ղեկավարը և ընդգծել՝ գնդակոծությունների հետևանքով զոհեր չկան։
 

  • Կիսվել: