հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հրթիռակոծություն Դնեպրում. կան զոհեր ու վիրավորներ

Հրթիռակոծություն Դնեպրում. կան զոհեր ու վիրավորներ

Դնեպրում մայիսի 26-ին ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, ավելի քան 30-ը վնասվածքներ են ստացել, նրանցից հինգի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին ասել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերխի Լիսակը:

Նրա խոսքով՝ հարվածի թիրախը եղել է հիվանդանոցը, որի փլատակներն արդեն մաքրվել են, որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ 

՛՛Մինչ այս պահը անհայտ է երեք անձի ճակատագիր, որոնք կարող էին հրթիռակոծության պահին շենքի ներսում լինել,-ասել է Լիսակը՝ հավելելով, որ հրթիռակոծության հետևանքով տասնյակ բազմահարկ շենքեր են վնասվել:

 

  • Կիսվել: