Սինանյանը հանդիպել է Դնեպրի հայ համայնքի հետ
Դեկտեմբերի 14-ին Հայաստանի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը հանդիպում է ունեցել Դնեպրի հայ համայնքի հետ, հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Ուկրաինայում ԽՎ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջեւ ծառացած տարբեր խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծման ուղիները։ Նշվել է, որ երիտասարդությունը ցանկացած բարեփոխումների և փոփոխությունների անբաժանելի մասն է։ Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին էական նշանակություն ունի կայուն և բարեկեցիկ ապագա ստեղծելու համար:
Հանդիպումը հիանալի սկիզբ էր Հայաստանի կառավարության և Սփյուռքի միջև հետագա համագործակցության և փոխըմբռնման համար, նշում է դեսպանությունը։ Քննարկվել է հարթակի ստեղծման հնարավորությունը, որի միջոցով սփյուռքահայ երիտասարդները կարող են անմիջականորեն աշխատել Հայաստանի կառավարությունում։
Հանդիպման ավարտին «Վարդուհի» հայկական մշակութային կենտրոնի սաները հանդես են եկել «Ծաղկեպունջ» կախարդական պարով: