ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին:
«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի անձնակազմը խոցել է ուկրաինական ՄիԳ-29 ինքնաթիռը, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ճշգրիտ հրթիռային հարվածի արդյունքում ոչնչացվել է ուկրաինական զինված ուժերի ՄիԳ-29 կործանիչ և Ուկրաինայի զինված ուժերի ինժեներական անձնակազմի 15 անդամ»։
ՌԴ ՊՆ-ն նաև պարզաբանել է, որ հարձակման ժամանակ կիրառվել է կասետային մարտագլխիկով հրթիռ։