շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսական և ուկրաինական կողմերը հայտնել են Խերսոնում փոխադարձ հրթիռակոծության մասին

Ռուսական և ուկրաինական կողմերը հայտնել են Խերսոնում փոխադարձ հրթիռակոծության մասին

Ռուսական ուժերի հրթիռակոծման հետևանքով Խերսոն քաղաքում 72-ամյա տղամարդ է զոհվել, որն այդ պահին գտնվել է պատշգամբում։ Հրթիռը հարվածել է բազմաբնակարան շենքին, կան վիրավորներ ու տուժածներ։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը:

Միևնույն ժամանակ, ռուսական կողմից Խերսոնի նահանգապետ նշանակված Ցլադիմիր Սալդոն հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռակոծել են Խերսոնի մարզում իրենց վերահսկողության տակ գտնվող Սկադովսկ քաղաքը, որի հետևանքով հինգ մարդ զոհվել է:

 

  • Կիսվել: