երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ղրղզստանն արտակարգ դրություն է հայտարարում

Ղրղզստանն արտակարգ դրություն է հայտարարում

Ղրղզստանը, նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, երկրում արտակարգ դրություն է հայտարարում, տեղեկանում ենք Ղրղզստանի կառավարության կայքից:

Երկրի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևն այս հարցով հանդիպում է անցկացրել: Արդյունքում 2020-ի մարտի 22-ից սկսած 1 ամսով երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվում:

Նշենք, որ Ղրղզստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1 տասնյակից ավելի է: Երկրում արտակարգ դրություն է մտցնում նաև Վրաստանը: ՀՀ կառավարությունը ևս Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 21-ի դրությամբ՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 է: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

 

  • Կիսվել: