չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ղազախստանը կորոնավիրուսի պատճառով փակում է նավահանգիստներն ադրբեջանական նավերի համար

Ղազախստանը կորոնավիրուսի պատճառով փակում է նավահանգիստներն ադրբեջանական նավերի համար

Ղազախստանի նավահանգիստներում ժամանակավորապես դադարեցված է Ադրբեջանից եւ Իրանից ժամանող նավերի սպասարկումը, տեղեկացնում է Sputnik-Kazakhstan-ը՝ հղում անելով Ղազախստանի արդյունաբերության նախարարությանը:

Նշվում է, որ այդ միջոցառումը կապված է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ

Արտասահմանյան բեռնատար նավերի անձնակազմերի համար արգելք է դրվում  Ակտաու եւ Քուրիք նավահանգիստներում: Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը կհասցվի մերձկասպյան երկրների ծովային վարչակազմերին:

Բացի այդ, Իրանի քաղաքացիներին կարգելվի մուտք գործել Ղազախստան մարտի 5-ից: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին: Միեւնույն ժամանակ, Ղազախստանի իշխանությունները մարտի 5-ից դադարեցրել են Նուր-Սուլթան-Բաքու չվերթը, Ալմաթիից դեպի Բաքու թռիչքների քանակը կրճատվել է հինգից մինչեւ մեկ, իսկ Ակտաու-Բաքու չվերթը սահմանափակվել է յոթից մինչեւ մեկ:

  • Կիսվել: