երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ղազախստանը չի ցանկանում, որ իր տարածքն օգտագործվի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար. Վասիլենկո

Ղազախստանը չի ցանկանում, որ իր տարածքն օգտագործվի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար. Վասիլենկո

Ղազախստանի կառավարությունը չի ցանկանում, որ երկրի տարածքն օգտագործվի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար։ Այս մասին РАР լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է հանրապետության փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։

Նա, մասնավորապես, նշել է. «Ղազախստանը պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ և չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Միաժամանակ մենք չենք ցանկանում, որ մեր տարածքն օգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար»։

Ըստ Վասիլենկոյի՝ ներկայումս Ղազախստանի դիրքորոշումը «հայտնի է ու հասկանալի բոլորին» և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում։ Ղազախստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պատժամիջոցները չշրջանցվեն, քանի որ հանրապետությունը «չի ցանկանում հայտնվել երկրորդական պատժամիջոցների տակ»։

Փոխարտգործնախարար նշել է, որ «Ղազախստանի և Ռուսաստանի հարաբերություններում խնդիրներ չկան», բայց կան «տարբեր հարցեր», քանի որ դրանք երկու հարևան երկրներ են, որոնց հարաբերությունները «շատ բազմազան են»։

 

  • Կիսվել: