ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ղազախստանում ուղտերի քարավանը հավակնում է Գինեսի ռեկորդի՝ որպես աշխարհում ամենաերկարը

Ղազախստանում ուղտերի քարավանը հավակնում է Գինեսի ռեկորդի՝ որպես աշխարհում ամենաերկարը

Ղազախստանում ուղտերի քարավանը պայքարում է Գինեսի համաշխարհային ռեկորդի համար՝ որպես աշխարհում ամենաերկարը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Ալմաթիի շրջանի Ակշի գյուղի մոտ գտնվող տափաստանում՝ Ալմաթի-Աստանա մայրուղու երկայնքով, Օյսիլկարա ուղտերի շարքը ձգվում էր 1 կիլոմետր։ Քարավանը ներառում էր 1000 ուղտ, որոնք շարժվում էին հատուկ պատրաստված 1 կիլոմետրանոց երթուղով։

Միջոցառման կազմակերպիչ Դաուլետ-Բեկետ անասնապահական ֆերմայի ղեկավար Սիդիկ Դաուլետովը նշել է, որ նախաձեռնությունը ցույց է տալիս ղազախական ավանդույթների հարստությունը և ուղտաբուծության ու երկրի գյուղատնտեսական ոլորտի ներուժը:

Քարավանի տեսագրությունները կներկայացվեն Լոնդոնում գտնվող հանձնաժողովին, որը վերջնական որոշում կկայացնի ռեկորդը համաշխարհային ռեկորդների գրքում ներառելու վերաբերյալ:

Հավելենք, որ նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանվել էր Չինաստանում 2022 թվականին, երբ մասնակցել էր ընդամենը 365 ուղտ։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: